Թբիլիսիում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2013թ. առաջնությունը:
96 կգ քաշայինների պայքարում քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ենոքյանը 4:1 հաշվով պարտվեց Ալբանիայի ներկայացուցիչ Էգզոն Շալային և դուրս մնաց հետագա պայքարից:







































