Ֆրանսիայի Մարսել քաղաքում անհայտ չարագործը ներխուժելով ատամնաբույժի կաբինետ՝ կրակելով վիրավորել է մի քանի այցելուի, ևս մի քանիսին պատանդ է վերցրել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Վիրավորների և պատանդների հստակ թիվը չի հաղորդվում: Տղամարդու արարքի դրդապատճառները առայժմ պարզված չեն:
Դեպքի վայր են ժամանել GIPN հատուկ ստորաբաժանման ոստիկանները:










































