ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուստր է ունեցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:
«Լուսաբացին ծնվեց իմ ու Աննայի չորրորդ զավակը՝ աղջիկ: 4 կիլոգրամ 170 գրամ քաշով»,-գրել է պատգամավորը։
«Առաջին լրատվական»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին՝ չորրորդ զավակի ծննդյան կապակցությամբ:










































