Չինաստանի Տյանցզին քաղաքի շրջանում, որտեղ օգոստոսի 12-ին հզոր պայթյունների շարք է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, նոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ դեպքի շրջանում սպիտակ ծուխ է հայտնվել` մոտակայքում գտնվող զինծառայողները տարհանվել են:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Ժունխայ» նյութատեխնիկական ընկերության պահեստում: Պայթյունի ալիքը կոտրել է բնակելի տների պատուհանները` 2 կմ շառավիղ հեռավորությամբ, վնասվել է ավելի քան 1000 ավտոմեքենա:










































