Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը այսօր սկսել են լայնածավալ ամենամյա համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզու շրջանում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 28-ը։
Զորավարժություններին մասնակցում են 50 հազար հարավկորեացի և 3000 ամերիկացի զինծառայողներ։
Զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Կորեայի կողմից կտրուկ դժգոհության ու սպառնալիքների ֆոնին։ Երեկ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ զորավարժությունները քիչ են տարբերվում պատերազմի հայտարարումից։ Փխենյանը սպառնացել է ԱՄՆ-ի դեմ կիրառել ժամանակակից՝ աշխարհին անհայտ զենք, եթե նրանք չհրաժարվեն զորավարժությունների անցկացումից։







































