Curiosity մարսագնացը կրկին խնդիրներ ունի՝ կապված բորտային համակարգչի հետ: Այս մասին ասվում է ամերիկյան տիեզերական NASA գործակալության պաշտոնական հայտարարության մեջ:
Գործակալության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Curiosity-ի համակարգչի աշխատանքում խափանումները կապված են արևային ճառագայթման հետ: Մասնագետները նշում են, որ խնդիրները անսպասելի չեն և ընդհանուր առմամբ բնորոշ են տիեզերքում աշխատող ապարատներին:
Curiosity-ի աշխատանքը դադարեցվել է, գիտնականները փորձում են վերականգնել բորտային համակարգչի գործառույթները:










































