Կալիֆոռնիական Բերքլիի համալսարանը ամառային ֆակուլտատիվների ծրագրում վեցշաբաթյա կուրս է մտցրել, ամբողջովին նվիրված «Գահերի խաղը» սերիալին: Այդ մասին հայտնել են համալսարանի կայքում: Կուրսը կդասավանդի կինոգետ Ջասթին Վաքարոն:
Դասընթացներում կպատմվի, թե ինչպես և ինչու «Գահերի խաղը» դարձավ գլոբալ փոփ-մշակութային երևույթ: Բացի այդ, Վաքարոն կբացատրի, թե HBO-ի սերիալը ինչպես է հարաբերվում պատմության և ֆանտազիայի ժանրի կանոնի հետ:
Դասընթացին մասնակցելու համար այս տարի գրանցվել են 27 ուսանող:











































