Apple ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ շուտով մասնագետները iPhone-ի նոր գործառույթ կներդնեն: Գաջեթը մոտ ապագայում կարող է մարդկանց ճանաչել լուսանկարներով, հայտնում է ageofcomp.info-ն:
Նոր գործառույթը, խոստումների համաձայն, կարող է ինքնուրույն տեսակավորել լուսանկարները և ճանաչելով որևէ մեկի լուսանկարը, էկրանի վրա կտեղադրի նրա մասին բոլոր տեղեկությունները: Նորույթի հնարավոր թողարկման ամսաթիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Apple-ի մասնագետներն արդեն աշխատում են դիզայնի ուղղությամբ: Հոռետեսների կարծիքով՝ գործառույթն օգտատերերի շրջանում գոհացուցիչ արձագանք չի գտնի, որովհետև խախտվում է գաղտնիության սկզբունքը:








































