Թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Ռուսաստանը վեց ՄԻԳ-31 կործանիչ է մատակարարել Սիրիային: Այդ մասին հայտնում է BGN News-ը:
Ինչպես նաև նշվում է, որ Սիրիայի և Ռուսաստանի միջև պայմանագիրը ստրորագրվել է 8 կործանիչների համար: Միևնույն ժամանակ Ռուսաստանը չի մեկնաբանում տվյալ իրադրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար ցանկություն ունի ստեղծել կոալիցիա, որի կազմում նա տեսնում է Սիրիային, Քուրդիստանին և Իրաքին:











































