Friday, 03 05 2024
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»

Սրբուհին ընկերների հետ խմել է, կռվել է Անահիտի հետ, ապա դանակով վիրավորել է իրեն հայհոյող և դիտողություն անող ընկերոջը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Սրբուհի Գ.-ի գործի դատական քննությունը:

22-ամյա Սրբուհու խնամքին դատական ակտ կայացնելու պահին նորածին երեխա կար:

Սրբուհուն մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Սրբուհու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ազատության մեջ մնալով՝ Սրբուհին շուտով հղիացել էր ու դատական քննության պահին մեկ ամսական երեխայի մայր էր…

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի ապրիլի 30-ին Սրբուհին ընկերոջ՝ Արմանի, վերջինիս ընկերոջ՝ Կոլյայի, տաքսու վարորդ Էդգարի ու ընկերուհիներ Անահիտի և Արմենուհու հետ իրենց բնակարանում օղի է խմել:

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ Սրբուհին ու Անահիտը վիճել են, քաշքշել են իրար:

Կանանց վիճաբանությանը միջամտել է Կոլյան, ով իր հերթին հայհոյանքներ է տվել Սրբուհու հասցեին, ապա մտել է ննջասենյակ՝ Արմանին արթնացնելու:

Կոլյայի հայհոյանքներից զայրանալով՝ Սրբուհին գնացել է խոհանոց, վերցրել է դանակը, Կոլյային հետևից մտել է ննջասենյակ ու դանակով դիտավորությամբ հարվածել է Կոլյայի մեջքի ձախակողմյան հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ թոքի վնասումով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սրբուհի Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը Սրբուհու պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել պատիժ նշանակելու պահին նրա խնամքին նորածին երեխայի առկայությունը: Երեխան ծնվել է դեպքից հետո՝ 2015 թվականի հունիսի 24-ին:

Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ դատարանը համարել է հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Ընդհանուր իրավասության դատարանը Սրբուհի Գ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112  հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Այս պատիժը կրելը դատարանը հետաձգել է՝ մինչև Սրբուհու խնամքին գտնվող երեխայի 3 տարին լրանալը՝ 2018 թվականի հունիսի 25-ը:

Դատարանը պարտավորեցրել է Սրբուհուն նշված ժամկետում առանց թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը: Երեխայից, ինչպես նաև նրան խնամելուց և դաստիարակելուց հրաժարվելու, նրան մանկատուն հանձնելու դեպքերի մասին դատապարտյալը պետք է հայտնի իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում