Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է «Քրիսթալ Փելաս»-ի հետ հանդիպումից ունեցած իր տպավորություններով:
«Այսօրվա խաղը մեզ համար հոգեբանական ստուգում էր: Այն պետք է ցույց տար, թե ինչպես ենք մենք պատասխանելու առաջին խաղում կրած պարտությանը: Ես գոհ եմ: Մենք լավ հանդիպում անցկացրինք:
«Քրիսթալ Փելաս»-ի դաշտում հաղթանակի հասնելը բարդ է : Այս երեք միավորը մեզ համար կարող է շրջադարձային լինել»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով:








































