Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը իր երկու երկրպագուհիներից նամակ է ստացել, որտեղ նրանք սպառնացել են փախցնել նրա դստերը` Վալենտինին, հայտնում է Starslife.ru-ն: Նրանք երկուսն էլ արդեն հայտնաբերվել են:
Սալմայի էլեկտրոնային փոստին եկել էր հաղորդագրություն. «Ես գիտեմ, որտեղ է գտնվելու քո աղջիկը: Դու որքա՞ն կվճարես նրա կյանքի համար»:
Անհանգստացած Սալման դիմել է դատարան, որի արդյունքում երկրպագուհիներին արգելել են 90 մետրից պակաս մոտենալ Սալմային, ինչպես նաև դադարեցնել ցանկացած տեսակի շփում Հայեկի, նրա ամուսնու` Ֆրանսուա-Անրի Պինոի և նրանց դստեր Վալենտինի հետ: Առայժմ դա նախնական արգելք է, սակայն սեպտեմբերին կայանալիք դատի արդյունքում Սալման հույս ունի, որ արգելքը կդառնա մշտական:







































