Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ զինյալները քիմիական զենք են կիրառել, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով սիրիական պետական ԶԼՄ-ները:
Սիրիայի իշխանությունների տեղեկություններով՝ ընդդիմադիրները քիմիական զենք են օգտագործել Հալեպի մարզում:
«Ահաբեկիչները Հալեպի մարզում քիմիական զենքի լիցքով հրթիռ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք»,- հստակեցնում է սիրիական պետական Sana գործակալությունը:










































