Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի կիսաքանդ մանկապարտեզի շենքում ահուդողով 3 ընտանիք է ապրում

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի կենտրոնական փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի կիսաքանդ շենքում այսօր բնակվում է 5 ընտանիք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղի բնակիչները նկատեցին, որ 5 ընտանիքներից 3-ը մշտական բնակիչներ են, տարիներ շարունակ ապրել են կիսախարխուլ շենքում, իսկ 2-ը գալիս են ամռանը՝ գյուղում աշխատելու:

Այստեղ հայտնված յուրաքանչյուր ընտանիք իր պատմությունն ունի, բայց այստեղ մեծից փոքր մի ընդհանրություն ունեն. 4-րդ դասարանի երեխայից մինչև ընտանքի հայր, մայր ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում ապրելու համար, ամռանը դաշտերում բերք են հավաքում՝ օրավարձով, իսկ ձմռանն էլ շատ հաճախ ցամաք հաց ուտում կամ սոված են մնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թեհմինե Պողոսյանը մանրամասնեց, որ մի օր փողոցում հայտնվելու վախով են ապրում, գյուղի բնակիչները դժգոհում են, իրենց երեխաներին ուզում են մանկապարտեզ տանել, իսկ մանկապարտեզի շենքը այդպես էլ չեն վերանորոգում:

«Վերանորոգումը մեզանով պայմանավորված չէ, փող չկա, պիտի ծրագիր լինի, բյուջեով հատկացված փող, որ վերանորոգեն: Մենակ խնդրում ենք այս դեպքում մեզ տանիք տալ, պարտավորվում ենք վճարել ամսական՝ որքանով կկարողանաք»,- նշեց նա:

Թեհմինե Պողոսյանը դաշտում է աշխատում՝ 4-5 հազար դրամ վաստակում. «Հազիվ երկու երեխաների ուտելու փող է լինում, բայց ամենօրյա գործ չէ, օր կա՝ երեխաներիս ճմկտում եմ, ասում եմ՝ սովին դիմացեք»:

Նրա ամուսինը հիմա ՌԴ-ում է, անաշխատունակ է, բարեկամներն են հյուրընկալել: «Ստեղ անասուն էր պահում, ոտքը շարքից դուրս եկավ, հիվանդ է»,-մանրամասնեց նա:

Կինը մեզ պատմեց, որ ամուսնու մայրը մահացել է, հայրը կրկին ամուսնացել է, արդյունքում իր ամուսինը և նրա եղբայրը հայտնվել են փողոցում: 5 տարի է՝ այստեղ են բնակվում. «Ամուսնուս ու եղբորը տնից դուրս էին շպրտել, ամբողջ գյուղը գիտի, ոչ էլ մի կտոր հող ունենք, 6 ամիս նոր նպաստ են տալիս, երկու երեխա ունեմ՝ աղջիկ և տղա, նպաստի փողը լույսի, գազի եմ տալիս»,- ասաց նա:

Նրա որդին չորրորդ դասարան է փոխադրվում, բայց արդեն դաշտերում սմբուկ, ձմերուկ ու ծիրան է հավաքում, շատ չի կարողանում վաստակել, կես գին են վճարում. «Կյանքը ընենց ա դասավորվել, որ պիտի աշխատեմ»,- նշեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում