OK! ամսագիրը Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնին ճանաչել է տարվա ամենագեղեցիկ կին: Արքայազն Ուիլյամի կնոջը նման տիտղոսի են արժանացրել նորաձևության փորձագետները՝ ասված է ամսագրի կայքում:
Քեյթին նվիրված ամսագրի համարը լույս կընծայվի մարտի 26-ին:
Մասնագետները նշել են, որ բրիտանական թագավորական ընտանիքի 31-ամյա ներկայացուցիչը միշտ շատ նրբագեղ է ու կարողանում է իրադարձություններին համապատասխան հագուստներ ընտրել:
Ամսագրի խմբագիր Մարկ-Ֆրենսիսի Վանդելլին նկատել է, որ Միդլթոնի հաջողության գաղտնիքը հենց նրա զգեստապահարանի ձևավորումն է:
«Նա միշտ նրբագեղ է, միաժամանակ շատ բնական, շքեղ, սակայն, այդուհանդերձ, արքայական չէ»,- ընդգծել է փորձագետը:
Անձամբ Միդլթոնը գրեթե երբեք չի մեկնաբանում իր արտաքին տեսքը, սակայն այս կամ այն միջոցառմանը նրա լուսանկարների հրապարակումից հետո հավաքածուների նկատմամբ պահանջարկը, որտեցից նա զգեստներ է ընտրել, զգալիորեն մեծանում է:











































