Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ից Երևանում կազմակերպում է հրաձգային զենքի, մասնավորապես՝ դիպուկահար հրացանների կիրառման վերաբերյալ տեսական և գործնական պարապմունքներ: Պարապմունքներն անցկացվելու են անվճար և տևելու են երկու շաբաթ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նկատեց, որ ներկա իրավիճակում, երբ ադրբեջանական կողմն ակտիվորեն կրկնապատկում է իր ռազմական բյուջեն, ադրբեջանական դիպուկահարների պարբերական սադրանքները, առաջնային խնդիր է հայ երիտասարդների պատրաստվածությունը:
Հովհաննիսյանը կարևորեց դասընթացներին աղջիկների մասնակցության կարևորությունը և նկատեց, որ այսօր անհրաժեշտ է «կոփել հայրենյաց պաշտպաններ` հակառակորդի ոտնձգություններին արժանի հակահարված տալու համար»:










































