Արաբիկա տեսակի սուրճի դեկտեմբերյան մատակարարումների գինը ուրբաթ օրը հասել է 3 ամսվա առավելագույն մակարդակին՝ գրում է Vestifinance-ն:
Նյու Յորքի ICE Futures բորսայում առևտրի ժամանակ դեկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 0.7 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց մինչև 1.426 դոլար, ինչը մայիսի 19-ից առավելագույնն է:
Լոնդոնում ռոբուստա տեսակի սուրճի սեպտեմբերյան մատակարարումները թանկացել են 0.2 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչև 1708 դոլար:
«Բրազիլիայում սուրճի պաշարները գտնվում են սպառնալի ցածր մակարդակի վրա»,- հաղորդում է Bloomberg գործակալությունը: Պաշարները նվազել են մինչև 4.656 պարկով: 2015-ին Բրազիլիայում սպասվում է մինչև 47.28 մլն պարկի բերքահավաք, սակայն զգալի ռիսկերը կարող են հանգեցնել առավել պակաս բերքահավաքի:











































