Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինայում իրավիճակը անվանել է պայթյունավտանգ՝ գրում է Bild am Sonntag-ը:
«Արևելյան Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է: Խաղաքարտին շատ բան է դրված. եթե հակամարտող կողմերը չկանգնեն խաղաղ կարգավորման ճանապարհին, մենք կարող ենք հայտնվել բռնության նոր ալիքի մեջ»,- նշել է Շտայնմայերը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև ավելացրել է, որ ուկրաինական և ռուսական կողմերի հետ ունեցած զրույցի ժամանակ կոչ է արել հանդիպում անցկացնել հակամարտության մասնակից զինվորական ներկայացուցիչների և ԵԱՀԿ աշխատակիցների միջև ու պայմանավորվել սպառազինության դուրսբերման հարցում:









































