ԱՄՆ հարավային Մեմֆիս քաղաքում այսօր ավանդաբար նշվում է լեգենդար երգիչ և երաժիշտ Էլվիս Փրեսլիի հիշատակի օրը՝ գրում է Calend-ը:
Ամեն տարի օգոստոսին ռոք-ն-ռոլի արքայի հազարավոր երկրպագուներ մեկնում են Մեմֆիս՝ մասնակցելու Էլվիս Փրեսլիի հիշատակի շաբաթին:
Ծրագիրն իր մեջ ներառում է տարատեսակ միջոցառումներ, սակայն գլխավորն այն է, որ 1983-ից ի վեր դրանում ներառվում է կարատեի եռօրյա մրցույթ, որին որպես հրահանգիչներ, պատվելի հյուրեր և դատավորներ մասնակցում են մեծագույն չեմպիոնները, ովքեր անձամբ ճանաչել են Էլվիս Փրեսլիին:








































