Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թուրքական «Գալաթասարայ»-ի հետ ՉԼ քառորդ եզրափակիչի դիմակայության մասին:
Հիշեցնենք, որ պորտուգալացին մեկնել էր Թուրքիա և տրիբունայից հետևել «Գալաթասարայ» – «Կայզերիսպոր» (3:1) հանդիպմանը: «Գալաթասարայ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բուրակ Յիլմազը: Մեկ անգամ աչքի ընկավ Ուեսլի Սնեյդերը:
««Գալաթասարայ»-ը բարդ հակառակորդ է մեզ համար: Թիմը շատ հզոր է և բարձրակարգ: Սնեյդերն իր լավագույն մարզավիճակում է, բայց Դրոգբան արդեն չունի այն որակները, որոնք ուներ նախկինում»:







































