Կոլումբիայի Յոպալ քաղաքում խմելու ջրի սակավության պատճառով բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Մի քանի ամիս է՝ Յոպալում չկա մաքուր խմելու ջուր. մաքրման համար նախատեսված շինությունները վնասվել են և դադարել գործել:
Հարյուրավոր ցուցարարներ արգելափակել են քաղաքի առանցքային մասերը, այդ թվում նաև՝ օդանավակայանը: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ, որոնք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Ցուցարարների առաջնորդները հաղորդել են, որ առաջընթաց են ձեռք բերել կառավարության հետ բանակցություններում, որը հայտարարել է ջրախողովակի կառուցման մասին:










































