Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը կարծում է, որ լավ մարզչին անհրաժեշտ է նաև մարզական կարիերա: Նա կարծում է, որ մարզիչն առանց մարզական կարիերայի թերի է:
Այդ մասին խոսելուց հետո հոլանդացին անմիջապես անդրադարձավ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն շատ լավ մասնագետ է, բայց նա ֆուտբոլիստ չի եղել, և դա աչքի է զարնում: Մարզիչները, որոնք ունեցել են մարզական կարիերա, կարողանում են մի շարք մանրուքներ նկատել: Մոուրինյոյի թիմում կան հզոր ֆուտբոլիստներ, որոնք հաջող խաղի շնորհիվ նա կարող է արդյունքի հասնել:
Սակայն նրանց հաջող խաղը կախված է մրցակցի կողմից հատկացված ազատ տարածությունից: Օրինակ՝ Լուկա Մոդրիչը: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց խաղում է այնքան, որքան հնարավորություն է տալիս հակառակորդը»:











































