Լոնդոնում անցկացվում են հանդիսություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ: 1945-ի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին՝ գրում է Korrespondent.net-ը:
Թրաֆալգարյան հրապարակում՝ Սուրբ Մարտինի եկեղեցու պատարագին ներկա են եղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, վարչապետ Դևիդ Քեմերոնը, ինչպես նաև բրիտանացի նախկին ռազմագերիներ և այլ հյուրեր:

Հիշատակի օրվա կապակցությամբ Լոնդոնում կանցկացվի հեծյալների գվարդիայի շքերթ, ինչպես նաև Հեռավորարևելյան ճակատում կռված վետերանների և քաղաքացիական ռազմագերիների երթ: Դրան կհետևի ընդունելությունը Վեսթմինսթրյան աբբայության այգում:
Հանդիսություններն անձամբ ղեկավարում է Եղիսաբեթ II թագուհին:

Այս կապակցությամբ հիշատակի արարողություններ են տեղի ունենում նաև Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, ինչպես նաև Փերլ Հարբոր ծովածոցում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում:







































