Fox News-ի փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանությունները սպառնում են հարձակվել հարավկորեական բարձրախոսների վրա, որոնց միջոցով Հարավային Կորեան սահմանին հեռարձակում է «հակահյուսիսային» կարգախոսներ:
Հարավային Կորեան այդ գործունեությունը վերսկսել է 11 տարվա ընդմիջումից հետո: Դրանից առաջ երկրի երկու զինծառայողներ ապառազմականացված գոտում պայթել են ականների վրա, և հարավկորեական կողմը կասկածում է, որ դրանք տեղակայել է ԿԺԴՀ-ն: Վերջինս, սակայն, հերքել է այդ մեղադրանքները և հարավին սպառնացել է մասշտաբային ռազմական գործողություններով:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն իր հերթին հայտարարել է, որ Սեուլը պատրաստ է անհապաղ արձագանքել յուրաքանչյուր սադրանքի:








































