Ավստրալիայի Կանբերյան Hyatt հինգաստղանի հյուրանոցը կատակների թեմա է դարձել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է դրա ուտեստների ցուցակը, գրում է the Independent-ը:
Ուտեստներից մեկը ունեցել է «Մարոկկոյի տապակած աբորիգեն» անվանումը, ընդ որում՝ aborigine (աբորիգեն) բառի փոխարեն պետք է լիներ aubergine (սմբուկ) բառը:
Վրիպակն առաջինը նկատել է ABC News-ի թղթակից Լիզ Ֆոշիան, ով չի դիմացել և հրապարակել է լուսանկարը Twitter-ում:








































