New York Times-ի փոխանցմամբ`ԱՄՆ նախագահի աշխատակազմը թույլատրել է սահմանափակ քանակությամբ նավթ արտահանել Մեքսիկա:
Համապատասխան հրամանն արձակել է Առևտրի դեպարտամենտը: Տրված թույլտվությունը սահմանափակվում է մեկ տարով: ԱՄՆ-ը Մեքսիկային մատակարարելու է թերթաքարային թեթև նավթ, ինչի դիմաց ստանալու է ծանր նավթ:
ԱՄՆ-ում հում նավթի արտահանման վրա դրված արգելքը գործում է 1975 թվականից, երբ արաբական երկրները բեռնարգելք դրեցին Արևմուտքին նավթ մատակարարելու վրա:








































