Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հերքեց լուրերը, թե այսօր Երևանում բարձրացած փոշին ատոմակայանում տեղի ունեցած ինչ-որ վթարի արդյունք է:
«Ատոմակայանը աշխատում է համաձայն շահագործման աշխատակարգի, նորմալ շահագործման ռեժիմի ոչ մի շեղում չկա»,- նշեց Մարտիրոսյանը: Նա իր հետ բերել էր ռադիոակտիվությունը չափող սարք, որը ցույց տալով՝ հայտարարեց, թե Երևանում ռադիոակտիվության սովորական մակարդակից որևէ շեղում չկա:










































