Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններով:
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը միլանյան ակումբում կարող է հանդես գալ վարձավճարով:
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 18 մլն եվրո է գնահատվում: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև «Ռոմա»-ն:









































