Պատմության մեջ առաջին անգամ գյուտարարների համար թագավորական մրցանակը ստացել են համացանցի հիմնադիրներ Թիմ Բեռներս-Լին, Ռոբերտ Կաննը, Վինտոն Սերֆը, Լուի Պուզանը և Մարկ Անդրիսենը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հինգ դափնեկիրները կկիսեն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ կազմող մրցանակը: Կազմակերպիչներն իրենց ընտրությունը բացատրել են նրանով, որ բոլոր 5 պարգևատրվածները զգալի ավանդ են ունեցել հաղորդակցական հեղափոխության մեջ, ինչն էլ հանգեցրել է ինտերնետի գյուտին:
Բեռներս-Լին 1989 թվականի մարտին ներկայացրել է համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) կոնցեպցիան: Կանն ու Սերֆը մշակել են TCP/IP պրոտոկոլը, որն ընկած է հեռավորության վրա տեղեկատվության փոխանցման հիմքում: Պուզանը ստեղծել է տվյալների փաթեթների նշագրման համակարգը, իսկ Անդրիսենը ստեղծել է պատմության մեջ առաջին դիտարկիչը՝ Mosaic-ը:
Համացանցի կոմերցիոն կիրառությունը սկսվել է 1995 թվականին: 2012-ի դրությամբ համացանցից օգտվում է 2.4 միլիարդ մարդ՝ Երկրի բնակչության ավելի քան 1/3-ը:










































