Թուրքիայում օգոստոսի 14-ին քուրդ գրոհայինների և անվտանգության ուժերի աշխատակիցների միջև մի քանի բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 7 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հարավային Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PPK) գրոհայինները հրազենով և հրթիռներով գնդակոծել է ռազմական պահակետը: 4 զինվոր է զոհվել, 5-ը վիրավորվել են:
Թուրքիայի արևելքում՝ Բինգյոլ նահանգում ականի պայթյունի հետևանքով զինծառայող է զոհվել: Պատասխան գործողության ընթացքում սպանվել է PPK-ի 2 գրոհային:
Նուսայբին քաղաքում՝ սիրիական սահմանի շրջանում գրոհայինները ավտոմեքենա են գնդակոծել և վիրավորել 2 ոստիկանի:











































