Երևանի Տերյան փողոցի թիվ 72 հասցեի մոտակայքում (Ազգային գրադարան) օգոստոսի 14-ին` ժամը 22.40-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գրադարանի նկուղը: Ինչպես ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «OPEL G» մակնիշի 34 MC 150 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել գրադարանի նկուղում:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել: