Բնությունը ոչ բոլոր կանանց նկատմամբ է բարեհաճ գտնվում և տալիս մայրանալու շնորհը, բայց, միաժամանակ, մեր կողքին ապրում են ծնողներ, որոնք մայրանալուց հետո ինքնակամ հրաժարվում են իրենց երեխաներից:
Մի շարք սոցիալական պատճառներ ևս նպաստում են, որ երեխաները ընտանիքում չմեծանան: Մի մասը ապաստանում են մանկատներում, մյուսները՝ հյուրընկալ ընտանիքներում, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես մնում են բաց երկնքի տակ:
Այսօր սոցապնախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ Հայաստանում գործում է 7 պետական մանկատուն: Նշված 7 մանկատներում խնամվում է մոտավորապես 800 երեխա:










































