Չինական նավահանգստային Տյանցզին քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 85-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր 56 զոհի մասին։
Պայթյուններն ու դրանց հաջորդած հրդեհը տեղի էին ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան՝ Պեկինից 120 կմ հարավ-արևելք գտնվող Տյանցզին քաղաքում։ Պատճառ էր դարձել նավահանգստի տարածքում բեռնարկղերից մեկում պայթուցիկ նյութերի դետոնացիան։
Վերջին տվյալներով՝ տուժել է 720 մարդ։










































