Anonymous ցանցահենային խմբավորումը, մասնավորապես՝ նրա չեխական ու սլովակյան «մասնաճյուղերը» բանկերի սերվերների վրա զանգվածային հարձակումներ կկազմակերպեն:
Չեխիայի և Սլովակիայի ցանցահենները մտադիր են «միջազգային օպերացիային» ներգրավել Բուլղարիայի ու Հունգարիայի իրենց գործընկերներին: Բանկերի վրա հարձակումներ գործելու մասին խոսակցությունները շրջանառվում են AnonOps սոցիալական ցանցում: Ներկա դրությամբ հարձակման թիրախը հայտնի չէ, ցանցահենները դրանք վերջին պահին կընտրեն: Հայտնի չէ նաև հարձակման տեսակը՝ ցանցահենային ներթափանցո՞ւմ, թե՞ DDoS-հարձակում:
Մի երկրի ցանցահենները հարձակվելու են մեկ այլ երկրի բանկերի վրա: Վտանգի տակ են հայտնվել Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բանկերը:







































