Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Ջեբ Բուշն ասել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում ԱՄՆ հատուկ ծառայություններին նորից թույլ կտա կտտանքներ կիրառել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ֆլորիդայի նախկին նահանգապետի կարծիքով` նման միջոցառումներն արդարացված են երկրի անվտանգության համար անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով հարցաքննությունների ժամանակ:
Բուշն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման նկատմամբ առավել ագրեսիվ քաղաքականություն վարել: Մասնավորապես նա կողմ է հատուկ նշանակության ջոկատի օգտագործմանը:







































