Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն մոտ է հայրենիք վերադառնալուն, հայտնում է Evening Standard-ը:
Իսպանացի հարձակվողն արդեն բուժզննում է անցել «Վիլյառեալ»-ում և արդեն այսօր կարող է պաշտոնապես պայմանագիր կնքել ակումբի հետ: 30-ամյա Սոլդադոն հայտնի էր իսպանական մեկ այլ թիմում՝ «Վալենսիա»-ում ցուցադրած հիանալի խաղով:
Հավելենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Սոլդադոն մասնակցել է 24 խաղի ու ընդամենը մեկ գոլ խփել:







































