Գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներ ստեղծելու նախագիծը ներառվել է բիզնես-գաղափարների թվում, որոնք քննարկում է Google ընկերությունը: Այս մասին հայտնում է The Information պորտալը: Միջատները նախատեսված են՝ օգնելու մալարիայի և դենգե տենդի դեմ պայքարում:
Պարբերականի տեղեկությամբ՝ գաղափարի լոբբինգով զբաղվում է Google-ի թոփ-մենեջեր Լինուս Ափթոնը, որը մասնակցել է Chrome բրաուզերի մշակմանը:
Առաջին անգամ գենետիկորեն մոդիֆիկացված մոծակներ ստեղծել են Կայմանյան կղզիներում՝ Կարիբյան ծովում, 2009 թ.: Այս փորձի ընթացքում A. aegypti պոպուլյացիայի թիվը 1 տարում կրճատվել է մոտ 75%-ով: Դա ոչ մի զգալի ազդեցություն չի ունեցել էկոհամակարգի այլ տեսակների վրա և հնարավորություն է տվել կրճատել տենդի փոխանցիչ մոծակների դեմ պայքարի համար փոշեցրվող պեստիցիդների քանակը:











































