Վերջին ժամանակներս Բեյոնսեի անունը հաճախ է հանդիպում ԶԼՄ-ներում՝ նրա արվեստի հետ առնչություն չունեցող հոդվածներում: Ժամանակն է ուշադրություն դարձնել նաև նրա երգերին. երգչուհին ներկայացրել է իր Bow Down/I Been On երգը:
«Ագրեսիվ ռեփ-օպերան», ինչպես արդեն հասցրել են այն անվանել քննադատները, ձայնագրվել է Hit-Boy-ի և Թիմբալենդի պրոդյուսերների մասնակցությամբ: Երգչուհու կենսագրության մի հատվածը ներկայացնող երգը երկրպագուները համեմատում են Diva հիթի հետ և պնդում են. «Թագուհին վերադարձել է»:
Սինգլի շապիկը համապատասխանում է բովանդակությանը, լուսանկարում 10 տարեկան Բեյոնսեն է, ով կանգնած է թագով՝ շրջապատված բազմաթիվ մրցանակներով:










































