Ֆրանսիացի ֆերմերները բողոքի արտասովոր ակցիա են անցկացրել։ Եթե նախկինում նրանք սովորաբար փակում էին խոշոր ավտոճանապարհները, ապա հիմա արգելափակել են երկրի արևմուտքում մի քանի սուպերմարկետներ։
Նրանք դա արել են բեռնատարներից սուպերմարկետների առջև գոմաղբ թափելով։ Ակցիան կազմակերպել է տեղի արհմիությունը։
Ֆերմերները կառավարությունից պահանջում են մեծացնել տեղական մսի գնման գինն ու արգելել ներկրումը՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը։











































