Տորոնտոյից մի գործարար պնդում է, որ իր արտադրանքը՝ «Սեքս փաթիլները», իրենից հատիկային կուլտուրաների հիմքի վրա ստեղծված չոր նախաճաշ է ներկայացնում, որը կարող է ամրապնդել կանանց և տղամարդկանց սեռական առողջությունը:
«Սեքս փաթիլների» ստեղծման գաղափարը կանադացի գործարարի մոտ ծագել էր 2011 թ. հուլիսին, երբ նա տոնավաճառում պատահաբար մի շատ գեղեցիկ շիկահեր վաճառողուհու է տեսել, ով հատիկավորներ էր վաճառում: Այդ տեսարանն էլ հենց ոգեշնչել էր գործարարին:
Արդյունքում սպառողին են ներկայացվել սննդարար նյութերով հարուստ «փաթիլներ», որոնք տղամարդկանց և կանանց համար տարբեր են փաթեթավորված: Տղամարդկանց համար՝ իսկական մաչոյի պատկերով, իսկ կանանց համար՝ շիկահեր գեղեցկուհու:
Սեռական կյանքը բարելավող այս հաճույքի 300 գրամը 13 դոլար արժե: Թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար նախատեսված տարբերակները 12 բաղադրիչներից են բաղկացած, այդ թվում՝ դդումի և այլ սերմեր, որոնք հակաօքսիդանտներ, ինչպես նաև արյան շրջանառությունը լավացնող օմեգա-3 ճարպային թթուներ են պարունակում: Չոր նախաճաշի մեջ են մտնում նաև որոշ հատապտուղներ, որոնք տեստոստերոնի բնական աղբյուր են հանդիսանում: Երկու սեռերի համար նախատեսված փաթեթներում էլ ներառված են այնպիսի բաղադրիչներ, որոնք, արտադրողի կարծիքով, ուժեղացնում են ցանկությունը:
Նախաճաշն ուսումնասիրող հինգ դիետոլոգներից մեկը հայտարարել է, որ այդ «փաթիլներն» օգտագործող իր ընկերները նախաճաշից անմիջապես հետո ցանկանում են սեքսով զբաղվել:











































