Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցած ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաքին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև հավաքին ներկաների բազմաթիվ հարցերին:










































