ԱՄՆ Նյուտա նահանգի Հելպեր քաղաքի քաղաքապետին ընտրել են վիճակահանությամբ։ Այս մասին հաղորդում է NBC NEWS-ը:
Նման արտասովոր միջոցի դիմել են այն բանից հետո, երբ ընտրությունների երկու փուլերի արդյունքում ոչ ոք չի հաղթել:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարել են տեղի բնակիչներ Էդ Չավես-կրտսերը և Քըրք Մասքարոն:
Վիճակահանության ընթացքում թեկնածուների անունները գրել են թղթի վրա և գցել են փայտե արկղի մեջ: Հաղթանակը տրվել է այն թեկնածուին, ում անունն առաջինն է դուրս բերվել արկղից: Քաղաքապետ է դարձել Չավեսը:
Հելպերի նոր քաղաքագլուխը, ով ղեկավարում է Դեմոկրատական կուսակցության տեղական կառույցն, ընդգծել է, որ քաղաքը կզարգանա նոր ուղով։
Ինչպես նշում է NBC NEWS-ը, քաղաքի նախկին ղեկավար Դին Արմսթրոնին հեռացրել էին պաշտոնից այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան տեղական ընտրությունները կատարվում են ուղիղ քվեարկության միջոցով:






































