Supreme2.ru-ի փոխանցմամբ՝ սմարթֆոնների համար ամենահզոր պրոցեսորը կհայտնվի 2016 թվականին։ Խոսքը Snapdragon 820 պրոցեսորի մասին է, որը պետք է բեկումնային լինի սմարթֆոնների բաղադրիչների ոլորտում։
Դրա առաջիկա ստեղծման մասին հայտարարվել էր կես տարի առաջ, սակայն դրանից հետո այլևս նորություններ չէին հաղորդվել այդ թեմայի շուրջ, ինչի համար էլ խոսակցություններ էին տարածվել, թե նախագիծը «սառեցրել» են։
Snapdragon 820 պրոցեսորը կունենա 8 միջուկ և հնարավորություն կտա սմարթֆոններին աշխատել երկար ժամանակ՝ շնորհիվ ցածր էներգասպառման հաղորդիչի։ Պրոցեսորը կպարունակի ներկա դրությամբ ամենահզոր տեսաչիպը՝ Adreno 530, որն իր արտադրողականությամբ 40 տոկոսով կգերազանցի իր նախորդին։








































