Ամերիկյան Entertainment Weekly պարբերականը «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի նկարահանումներից էքսկլյուզիվ ժապավեններ է հրապարակել: Նոր համարում կլինի նաև ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի հետ հարցազրույցը:
Մասնավորապես` ֆիլմի ստեղծողը բացահայտել է գլխավոր չարագործ Քայլո Ռենի կերպարի մանրամասները:
«Ֆիլմը բացատրում է դիմակի ծագումը և դրա պատմությունը, սակայն դիզայնը դիմակը հղում է Դարթ Վեյդերին: Ռենի հայտնագործած լուսային թուրը նույնքան վտանգավոր և դաժան է, որքան կերպարն ինքը»,- նշել է Աբրամսը:
Մարտաֆիլմում իրադարձությունները տեղի կունենան 30 տարի անց՝ «Ջեդայի վերադարձի»-ից հետո:












































