Google-ին ԵՄ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիության իշխանություններն ընկերությանը հավելյալ մեղադրանքներ են ներկայացրել` տասնյակ եվրոպական երկրներում հակամոնոպոլային օրենսդրությունը խախտելու հետ կապված: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը պետք է պատասխանի մեղադրանքներին մինչև 2015-ի օգոստոսի 31-ը:
Նախորդ մեղադրանքներին` սեփական առևտրական ծառայությունները առաջինը ներկայացնելու տեսքով մոնոպոլային դիրքն օգտագործելու հետ կապված, ընկերությունը պետք է պատասխանի 2015-ի օգոստոսի 17-ին:









































