Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ անցած ամսվա վերջին Թուրքիայում արգելափակվել է ավելի քան 100 կայք, որոնց կասկածում են ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) հետ համագործակցման մեջ:
Իշխանությունների հայտարարությամբ՝ կայքերի մեծ մասը արգելափակվել են ազգային անվտանգության օրգանների պահանջով` դրանց կասկածելով ՔԱԿ-ի հետ հնարավոր կապերի և «ահաբեկչությանը աջակցելու մեջ»:
Ազգային անվտանգության օրգանները կազմել են ռեսուրսների մեծ ցուցակ հետագա ստուգման համար:
Կայքերի ցուցակը քննում է Հեռահաղորդակցության և կապի վարչությունը, որը հետագայում կարող է որոշում ընդունել դրանց «հավերժ» արգելափակման վերաբերյալ:
Նշվում է, որ միայն հուլիսի վերջին շաբաթում արգելափակվել է 96 կայք և Twitter-ում 23 էջ:
Հիշեցնենք, որ կապված Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության հետ՝ երկրում անորոշ ժամանակով արգելափակվել է Twitter-ը:











































