Վրաստանի արդարադատության նախարարությունում խոստացել են քաղաքացիությունից զրկել Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել գերատեսչության ղեկավար Տեա Ցուլուկիանին, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Մեզ Ուկրաինայի պաշտոնական իշխանություններից և համապատասխան մարմիններից պաշտոնական հաստատում է անհրաժեշտ, որ պարոն Միխեիլ Սաակաշվիլին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն»,- ասել է նա:
Ցուլուկիանին խոստացել է, որ հենց իր գերատեսչությունը ստանա փաստաթղերը, և պարզվի, որ Վրաստանի նախկին նախագահն իսկապես Ուկրաինայի անձնագիր է ստացել, կմեկնարկի քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգը:






































