Ամերիկյան Օռլանդո քաղաքի իշխանությունները մասամբ տարհանել են Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի հանրակացարանը՝ ուսանողներից մեկի ինքնասպանությունից հետո: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Այսօր համալսարանի տարածքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով ուսանողի մարմինը, որի կողքին հայտնաբերվել է զենք և կասկածելի առարկա, որը կարող է ինքնաշեն ռումբ լինել:
Ավելի քան 500 ուսանողներ լքել են համալսարանի տարածքը: Նրանց հետ աշխատում են հոգեբաններն ու ուսումնական հաստատության անձնակազմը: Առավոտյան պարապմունքները չեղյալ են հայտարարվել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու սակրավորները: Մասնագետներն ուսումնասիրում են համալսարանի տարածքը: Համալսարանի շրջանը ժամանակավորապես շղթայված է:
Զոհի ինքնությունն ու ինքնասպանության դրդապատճառները պարզվում են:











































