Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Կուսակցությունները միասին 150-200 հոգուց ավել չեն հավաքի. նրանց դիմելն արդյունավետ չէ

«Առաջին լրատվական» –ի զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը:

– «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հավաք անցկացրեց. միասնության կոչեր հնչեցին՝ ուղղված ինչպես խորհրդարանական , արտախորհրդարանական կուսակցություններին, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնություններին: Ըստ ձեզ՝ նրանց պայքարի մեթոդով հնարավո՞ր է հաջողության հասնել, և ինչո՞ւ է առկա հասարակական պասիվություն:

– Հասարակության պասիվության պատճառները մի քանիսն են, առաջինը, որքան էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ չթվա, եղանակն է, շատերը արձկուրդում են, առհասարակ երկրում չեն, քաղաքում չեն, նրանք, ովքեր քաղաքում են, առանձնապես մեծ եռանդ չունեն փողոց դուրս գալու, շատ էական պատճառ է պետք, որպեսզի դուրս գան փողոց՝ հրապարակային բնույթի որևէ միջոցառման:

Երկրորդը՝ կոնսոլիդացիայի դեֆիցիտն է: Մենք տեսանք հանրային կոնսոլիդացիա Բաղրամյանի վրա, համենայնդեպս սկզբնական շրջանում: Ինչը բերեց բավականին լուրջ ալիքի, ինչը բերեց բավականին ուժեղ պայքարի, իմ պատեկրացմամբ՝ հանրային և ոչ թե քաղաքական: Քաղաքական կուսակցությունները այդպես էլ Էլեկտրաէներգիայի դեմ պայքարում չկոնսոլիդացվեցին, ինչպես օրինակ՝ «Դեմ եմ» շարժման ժամանակ էր, բայց հանրությունը կոնսոլիդացվեց, և անգամ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ԱԺ տարբեր խմբակցությունների առանձին ներկայացուցիչները եկան Բաղրամյան պողոտա, սա, իմ կարծիքով, շատ ավելի ուժեղ կոնսոլիդացիա էր, քան քաղաքական կոնսոլիդացիան:

«Ոտքի Հայաստան»-ը հատկապես խորհրդարանական ընդդմությանն էր կոչեր անում, քանի որ կարծում էր՝ առանց նրանց հնարավոր չէ վերջնական լուծումներ ստանալ, վստահության դեֆիցիտ այս պարագայում չի՞ լինի՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հասարակության մեջ վստահության, մեղ ասած, պակաս կա :

– Այո՛, Հայաստանում առհասարակ կուսակցությունների նկատմամբ բարձր վստահություն չկա՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առհասարակ կուսակցության ինստիտուտը Հայաստանում բավականին վարկաբեկված է: Այստեղ իրենց մեղքն ունեն թե՛ կուսակցությունները, որովհետև Հայաստանում որակյալ, ներքին ժողովրդավարությամբ, գաղափարի վրա հիմնված կուսակցությունների էական դեֆիցիտ կա, այլև իշխանական պրոպագանդան, որին ձեռք է տալիս «Բոլոր կուսակցությունները նույնն են» կարգախոսը: «Այս բոլոր կուսակցությունները նույնն են, դրա համար վերցրո՛ւ այս 5 հազար դրամը և քվեարկի՛ր այս կուսակցության օգտին». այսպես են գործում: Այդ պատճառով է, որ հանրությունը այդքան էլ չի վստահում իշխանություններին, հենց դա է պատճառը, որ մի խումբ երիտասարդներ կարողացան իրականացնել մի ամբողջ հասարակության կոնսոլիդացիա, այդ կոնսոլիդացիային միացան այդ նույն կուսակցությունները, այնպիսի լայն համախմբում էր, որ դրան անգամ մի պահ Ա. Աշոտյանը միացավ, թեև իրեն ոչ ոք չէր հրավիրել:

Կուսակցությունները պետք է աշխատեն իրենք իրենց վրա, որպեսզի վստահություն ստանան կամ վերադարձնեն վստահությունը, առհասարակ վստահությունը կուսակցական ինստիտուտի նկատմամբ, սա շատ կարևոր է: Հայաստանում բոլոր կուսակցությունները միասին եթե X վայրում հավաքվելու կոչ անեն, 150-200 հոգուց ավել չեն կարող հավաքվել:

Իսկ «Ոտքի՛, Հայաստան»-ը , այո՛, համարում է, որ հարցերը պետք է լուծեն խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խողովակներով, նաև այդ պատճառով են իրենց կոչերը ուղղում հենց խորհրդարանական կուսակցություններին:

Բայց ես չեմ կարծում, որ կառաջանա քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ վստահության պակաս, ես չեմ կարծում, որ որևիցե շարժում որևիցե հանրային բողոք կարող է դատապարտված լինել, որովհետև ցանկացած հանրային բողոք ամպայման ունենում է իր դրական արձագանքը, ռեզոնանսը: Նախ որպես մշակույթ, հետո եթե իշխանությունը կատարում է այնպիսի քայլ, որը ժողովրդի կողմից ընդունվում է սվիններով, սա իշխանությանը ստիպում է հաջորդ անգամ վատ որոշում կայացնելուց առաջ մի քանի անգամ մտածել և փորձել ուղիներ գտնել այդ վատ որոշումից խուսափելու համար, որովհետև, այնուամենայնիվ, փողոցում գտնվող կամ փողոց դուրս եկող ցանկացած ցուցարար իշխանության համար գլխացավանք է, քանի որ հանրային կարծիքի, ընկալումների վրա  բողոքի ակցիաներն ազդում են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում