Mignews-ի փոխանցմամբ՝ հոգեբանները հայտարարել են, որ ընտանիքն ու նրա արժեքներն իրենց ավանդական ընկալմամբ «մահանում» են՝ քաղաքակրթության ճնշման ներքո։ Ուրբանիզացման ժամանակ մեծ քաղաքի կյանքը պահվածքի իր մոդելն է պարտադրում, ինչն էլ հանգեցնում է ազգակցական հարաբերությունների թուլացման։
Սակայն ընտանիքից կտրվելով՝ մարդիկ կորցնում են ավելի շատ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եթե մարդը ունի լավ, ամուր հարաբերություններ իր ազգականների հետ, ապա նա սկսում է ավելի շատ վստահել շրջապատին ու ավելի լավ է լուծում սթրեսային իրավիճակները։ Երջանկության ամենաբարձր գործակիցը նկատվում է Արևմտյան Եվրոպայի երկրներում։







































